Ծառուկյանի խոսնակը վստահեցնում է, որ նրա քաղաքական հայտարարությունը չի ուշանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մասին հարցի անդրադարձը չի ուշանա: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Պարոն Ծառուկյանը 2016 թվականի տարեվերջին հայտարարել էր, որ այդ հարցի հետ կապված անձամբ հայտարարություն կանի: Այդ հայտարարությունում հնչելու են հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին, իր տան մոտ հավաքված քաղաքացիներին դիմելով, Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ այդ օրերին հայտարարություն է անելու: Իսկ մինչ այդ էլ ԲՀԿ քաղխորհուրդը հրապարակել էր Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու խնդրանքը, որը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընթերցել էր նաև Ծառուկյանի առանձնատան մոտ:




Լրահոս