Սուրիկ Խաչատրյանի դիրքերի սասանման հետևանքները Սյունիքում. կուսակցություններն ակտիվացել են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սուրիկ Խաչատրյանի դիրքերի սասանումը ոգեւորություն է առաջացրել մրցակից թիմերի ճամբարներում։ Ամենազոր Լիսկայի չեզոքացումը շատերի առջեւ է դռներ բացել: Կուսակցություններից ՀՅԴ-ն է Սյունիքում բավականին ակտիվ, ԲՀԿ-ն նույնպես չի զիջում: ՀՅԴ-ի ֆավորիտներից մեկը նախկին պատգամավոր, արցախյան ազատամարտին մասնակցած Գագիկ Գեւորգյանն է:

Խորհրդարանական վերջին ընտրությանը նա հանգրվանել էր ՀՅԴ համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում։ Դաշնակցության ռեյտինգային ցուցակում կլինի նաեւ Արտուր Աթայանը՝ Կապանի նախկին քաղաքապետը: ԲՀԿ-ական ցուցակում տեղ կգրավեն, բնականաբար, սյունեցի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը։ Խոսակցություններ կան նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս