ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Իսակովի պողոտայում

Այս վերգետնյա անցումը, որը գտնվում է Կիլիկիա ավտոկայանի դիմաց, կառուցվել է հետիոտների անվտանգ անցուդարձի համար, բայց ինչպես երեւում է՝ վերջինս բոլորովին էլ անտանգ չէ: Դժվար թե գտնվի որեւէ հետիոտն, որը համարձակվի քայլել այս հաստաշերտ սառույցների վրայով: Հուսանք՝ քաղաքապետարանը կցուցաբերի «մարդասիրական» վերաբերմունք եւ կկատարի իր պարտականությունները՝ մաքրելով այս սառցապատ ճանապարհը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ հարկային պարտավորություն, որը չեմ կատարել եւ որպես պարտապան հետախուզվում եմ ԴԱՀԿ-ի կողմից: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ դիմելու ՀՀ անձնագրային բաժին՝ վավերականացման նշում կատարելու համար: Այսինքն՝ ուզում եմ իմանալ՝ անձնագրային բաժինը որեւէ հիմք ունի՞ մերժելու անձնագրիս վավերականացման դիմումը: Նշեմ, որ քրեական գործով հետախուզվող չեմ համարվում, այլ ունեմ հարկային պարտավորություններ:

Գրիշա Մնացականյան (57 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում եմ, որ եթե քաղաքացին ունի հարկային պարտավորություններ, այլ ոչ թե հետախուզման մեջ է գտնվում քրեական գործով, ապա այս դեպքում մենք իրավունք ունենք կատարելու վավերականացման նշում: Եթե անձնագրային բաժինը կատարում է քաղաքացու վավերականացման նշումը, ապա քաղաքացին կարող է նաեւ բացակայել երկրից: Իսկ եթե նա քրեական գործով հետախուզվող է, ապա նա տեղում կձերբակալվի: Եթե խոսքն այլ պարտավորությունների մասին է, օրինակ՝ ինչ-որ մեկին պարտք ունի, կամ դատական ակտերի հարկադիր կատարման կալանքի տակ է գտնվում, կամ ճանապարհային ոստիկանության տուգանքներ ունի, ապա վերջիններիս պատճառով նրա ելքը երկրից չի կարող սահմանափակվել:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ հողամաս: Հիմա պետք է հողամասի որոշակի հատված օտարեմ հարեւանիս: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք հողամասիցս մի հատվածը հարեւանին օտարելու համար անհրաժեշտ է առանձին անշարժ գույքի պետական գրանցման վկայական ստանալ, թե՞ այն կարող է օտարվել նաեւ առանց նախօրոք առանձնացվելու:

Մխիթար Մեհրաբյան (52 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հողամասի մասը կարող է օտարվել առանց նախօրոք առանձնացվելու: Դրա համար օտարման պայմանագրին՝ որպես դրա անբաժանելի մաս, պետք է կցված լինի հողամասի օտարվող մասի հատակագիծը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողամասերի օտարման եւ օգտագործման տրամադրման համար հողաշինարարական ծառայությունների միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավասու մարմինների որոշումները հողամասերի օտարման եւ օգտագործման տրամադրման մասին, հողամասի՝ սահմանված կարգով կազմված հատակագիծը՝ նշելով հողատեսքերն ու հողամասերի չափերը, օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական օրինակ:




Լրահոս