Հենց այնպես չեն ասում. «ադամանդներն աղջիկների լավագույն ընկերներն են»: Միայն նայեք, թե ինչպես են դրանք շողշողում:
Սակայն ինչպես պարզել՝ արդյոք որակյալ են:
Կան մի քանի չափորոշիչներ, որոնցով կարելի է պարզել.
Իմացեք, թե ինչ տեսք ունի կարատը
Քաշը կամ կարատը հիմնական չափորոշիչն է, որով սահմանվում է ցանկացած թանկարժեք քարի գինը: Այստեղ ամեն ինչ պարզ է. որքան շատ է կշռում քարը, այնքան այն թանկ է:
Ձևը
Հենց ձևն է քարին խորություն, փայլ հաղորդում: Եթե տեսնում եք, որ թանկարժեք քարը փայլում է ծիածանի բոլոր գույներով, դա ադամանդագործի շնորհիվ է:
Ամենաունիվերսալը՝ կլորն է: Բոլոր թանկարժեք քարերի 90 %-ը հենց կլոր է:
Սակայն ձևի ընտրությունը դեռևս ամենը չէ: Անհրաժեշտ է ընտրել, թե որն է ձեզ համար կարևոր. գույնը կամ փայլը: Օրինակ, ժամանակակից ձևը փայլ է հաղորդում, իսկ հին եվրոպական ձևը կենտրոնանում է գույնի վրա:
Իմանալով տեսակների մասին, կարելի է մի շարք խորամանկությունների դիմել: Օրինակ, եթե ցանկանում եք մեծ քար, սակայն ցածր գնով, ընտրեք վարդի տեսքով քար:
Որքանով է քարը մաքուր
Մաքրությունը քարի դեֆեկտների բացակայության նշանն է:
Ուշադրություն դարձրեք գույնին
Եթե խոսում ենք ադամանդների մասին, ապա լավ ադամանդը պետք է անգույն լինի:
Ինչպես տնտեսել և մեծ ադամանդով մատանի ձեռք բերել
Եթե ցանկանում եք տնտեսել, ապա պետք է գտնեք լուսապսակով մատանի: Այն կենտրոնական քարի շուրջ փոքր քարերից բաղկացած եզրն է: 1-կարատանոց նման քարը նույն տեսքն ունի, ինչպես և 2-կարատանոցը: Բացի այդ, լուսապսակը շքեղ տեսք է հաղորդում աքսեսուարին: