Ջորջ Քլունին հարսնացուին 750 հազար դոլար արժողությամբ մատանի է նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա ընտրյալը՝ Ամալ Ալամուդդինը, մինչ այժմ լռում էին իրենց մտադրությունների մասին: Սակայն վերջերս Ալամուդդինի մատին լրագրողները պլատինե մատանի են հայտնաբերել հսկայական ադամանդով, որի մեծությունը 7 կարատից ավել է:

Hollywood Life-ի տեղեկություններով, Քլունին անձամբ մասնակից է եղել այդ զարդի ստեղծմանը, որի արժեքը կազմում է մոտ 750 հազար դոլար: Մայիսի 11-ին 52-անյա դերասանն առաջարկություն է արել իր 36-ամյա ընկերուհուն: Այս կապակցությամբ նրանք մի փոքր երեկույթ են կազմակերպել Մալիբուի սրճարաններից մեկում:

Ամալ Ալլամուդինը, որը բավականին հայտնի փաստաբան է, մտադիր չէ թողնել իր աշխատանքը Մեծ Բրիտանիայում և տեղափոխվել ԱՄՆ-ը, և Քլունիին դա ամենասկզբից էլ հայտնի է եղել: Ամալ Ալամուդդինը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած հայտնի իրավաբան է: Նա առավել հայտնի է դարձել իբրև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան:

Բացի այդ, նա հանդիսանում է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար և Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի, ինչպես նաև Բահրեյնի թագավորի խորհրդականը: Սլոբոդան Միլոշևիչի գործում նա եղել է դատական պալատի նախագահի տեղակալը:

article-2593020-1CB5042D00000578-210_634x423 *EXCLUSIVE* George Clooney and Amal Alamuddin double-date with Emily Blunt and John Krasinksi




Լրահոս