Դեսպան Բադեյանի հանդիպումը Քուվեյթի ԱԳ նախարարի` Եվրոպայի հարցերով օգնականի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արտգործնախարարի` Եվրոպայի հարցերով օգնական Ուալիդ Ալ-Խուբեյզիի հետ:

Անդրադառնալով հայ-քուվեյթական հարաբերություններին` Ուալիդ Ալ-Խուբեյզին նշեց, որ դրանց դինամիկ զարգացումը և բարձր մակարդակը համագործակցության առավել խորացման և սերտացման փայլուն ապագա են կանխորոշում: Նախարարի օգնականը, մասնավորապես, նշեց, որ հայ-քուվեյթյան գործարար և առևտրատնտեսական կապերի զարգացումը ակնառու է, իսկ Հայաստանն էլ քուվեյթցի ներդրողների և զբոսաշրջիկների համար դառնում է ավելի հետաքրքրական:

Իր խոսքում դեսպան Բադեյանը ընդգծեց Քուվեյթի և Հայաստանի միջև արտոնագրային ռեժիմի վերացման և ուղիղ օդային հաղորդակցության կարևորությունը, ինչպես նաև անդրադարձավ տեխնոլոգիական, գործարար, մշակութային և այլ ոլորտներում կապերի առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Կողմերը երկուստեք կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև փոխայցելությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի խորացմանն ուղղված համատեղ քայլերի առավել ակտիվացումը:




Լրահոս