Հանձնաժողովներն արդյունավետ չեն գործել. ինչո՞ւ են «հեռացվում» ուժային կառույցի անդամները . «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխությունների նոր նախագիծը: Բանն այն է, որ մինչեւ հիմա Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով երեք հանձնաժողովներ կան, որոնք, սակայն, ըստ նախարարի՝ արդյունավետ չեն գործում, եւ կալանավայրերի գերհագեցվածության խնդիրը շարունակում է չլուծված մնալ:

Բանտապետերը «ներման հանձնաժողովի» անդամների հետ համագործակցելով՝ ինքնաբերաբար մերժում են բոլոր տիպի դատապարտյալների դիմումները՝ նրանց վաղաժամ ազատ չարձակելով, կամ հաճախ ազատվում են «վերաբերմունք ցույց տվողները»: Հիմա նոր նախագծով անկախ հանձնաժողովում այլեւս ընդգրկված չեն լինելու ուժային կառույցի անդամներ: Մինչ այդ, հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովները ղեկավարել են ոստիկանապետի երեք տեղակալները՝ Հունան Պողոսյանը, Անուբախ Համբարյանը եւ Գագիկ Համբարձումյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս