ՖՈՏՈ. Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը վթարի է ենթարկվել. ինչ են հայտնում մարզպետարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան ժամը 09։05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու Ազատավան գյուղ տանող կամուրջ չհասած`ավտոբուս է կողաշրջվել:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին այս լուրը` հայտնելով, որ  Երեւան-Երասխավան ավտոճանապարհին մի քանի մեքենաներ բախվել են իրար, սակայն տուժածներ չեն եղել:

Ավելի ուշ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ վթարի ենթարկվածների թվում է նաև ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Սակայն, Արարատի մարզպետարանի ընդունարանից  ArmLur.am-ին հայտնեցին, որ ամեն բան կարգին է. «Նման բան չկա, մարզպետը հիմա խորհրդակցության է, տեղում է: Մարզպետի հետ ամեն բան կարգին է»:

Լիդա Եղիազարյան


Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս