Օրվա ֆիլմը՝ «Տրիստան և Իզոլդա / Тристан и Изольда». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին`

Պատմությունը բրիտանացի զինվոր Տրիստանի և իռլանդացի արքայադուստր Իզոլդայի սիրո մասին է: Դեպքերը զարգանում են Հռոմեական կայսրության փլուզումից հետո:

Մանուկ հասակում որբանալուց հետո Տրիստանի դաստիարակությամբ զբաղվում է լորդ Մարկի ընտանիքը: Մեծանալով` Տրիստանը խիզախ երիտասարդ է դառնում, ով կատաղի պայքար է տանում Իռլանդիայի թագավորի զորախմբի դեմ: Հազիվ փրկվելով մարտերից մեկի ժամանակ` Տրիստանը պատահաբար հայտնվում է իռլանդական ափերի մոտ, որտեղ նրան փրկում է թագավորի դուստր Իզոլդան:

Երիտասարդ զույգը, դեռ իրար լիովին չճանաչելով, անկեղծ սիրահարվում են իրար: Վերադառնալով տուն` Տրիստանն իմանում է Իռլանդիայի թագավորը որոշել է ամուսնացել դստերը բրիտանացի լորդերից մեկի հետ իբր այդ երկու ազգերի միջև բարեկամություն սահմանելու նպատակով: Մենամարտի հաղթողն էլ կդառնա Իզոլդայի ամուսինը: Լորդ Մարկի պատվի համար Տրիստանը հաղթահարում է փորձությունները: Եվ միայն դրանից հետո է նա իմանում, որ իր սիրեցյալ Իզոլդան հենց այն արքայադուստրն է, որը պետք է ամուսնանա իր լավագույն ընկերոջ հետ…

Անվանումը` Տրիստան և Իզոլդա

Օրիգինալ անվանումը` Tristan + Isolde

Թողարկման տարեթիվը` 2006

Ժանր` մելոդրամա, արկածային

Ռեժիսոր` Քևին Ռեյնոլդս

Դերերում` Ջեյմս Ֆրանկո, Սոֆիա Մայլս, Ռուֆուս Սյուէլլ, Դևիդ Օ՜Խարա, Մարկ Սթրոնգ, Հենրի Քավիլլ, Բրոնա Գալլահեր, Ռոնան Վայբերգ, Լյուսի Ռասսել, Ջեյբի Բլանկ

Թրեյլեր`

Ֆիլմը` HD որակով




Լրահոս