Պուտինը մեղադրել է Կիևին Մինսկի համաձայնագրերը խախտելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության ազգային ծառայության կոլեգիայում ելույթի ընթացքում հայտարարել է, որ Դոնբասի կոնֆլիկտի սրացումը ուկրաինական կառավարության նախաձեռնությունն է, փոխանցում է Korrespondent.net-ը:

«Վերջին ժամանակներս կոնֆլիկտի սրացում ենք նկատում Ուկրաինայի հարավ-արևելքում: Նպատակն ակնհայտ է. խախտել Մինսկի համաձայնագրերը»,-Պուտինի խոսքը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ չեն այդ բարդ խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Նրանք կողմ են ուժային լուծմանը: Բացի այդ, բաց խոսում են դիվերսիոն-ահաբեկչական կազմակերպության մասին, այդ թվում նաև Ռուսաստանում: Դա մեզ չի կարող չանհանգստացնել»,-հավելել է Պուտինը:




Լրահոս