Ինչ է անում մարդու իրավունքների պաշտպանը «Հաց բերողի» խնդրի առնչությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանավորման խնդիրը քննարկվում է քաղաքական ու իրավական շրջանակներում, բարձրացվում է քննիչներին պատասխանատվության ենթարկելու, Հաց բերողի ոտնահարված իրավունքների մասին հարցը: Կրկին կալանավորվելուց հետո Ա. Սարգսյանը հացադուլ է հայտարարել: Սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լռում է:

Ի՞նչ է նա անում այս առնչությամբ: Արդյո՞ք չկա մարդու իրավունքների ոտնահարում: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանը այդ հարցում չունի լիազորություն: Մարդու իրավունքների պաշտպանը ունի այլ լիազորություն, օրինակ՝ անհամատեղելիություն հիվանդության հիմքով եւ տանենք քաղաքացիական հիվանդանոց: Մենք այդպիսի կարեւոր դեպք ունեցանք, որ վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել մարդուն՝ հիմք ընդունելով մեր որոշումը: Հիմա նույն հարցում նույն արդյունքը չեմ երաշխավորում, դա պրոֆեսիոնալ չի, դա որոշակի պրոցես է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս