18.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՈՒՄ

  • Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի բացմամբ
    մեկնարկում են Մայրենիի շաբաթվա միջոցառումները

Փետրվարի 18-ին, ժ.12:00-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (հասցեն՝ Տերյան 42/1) տեղի կունենա Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը, որը կգործի փետրվարի 18-ից 21–ը:

Միջոցառումը նախաձեռնել են ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարությունները: Ցուցահանդես-վաճառքին աջակցել են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանը, Հայաստանի գրողների միությունը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը և մի շարք հրատարակչություններ:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

ՓԱՌԱՏՈՆ

  • Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Փետրվարի 18-ին 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան  Ջուդիթ Ֆարնուորթը,  Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 




Լրահոս