Վթար Կոտայքի մարզում. 4 հոսպիտալացված անձանցից մեկը զինծառայող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում այսօր ժամը 11։00-ի սահմաններում բախվել են Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 անձ, այդ թվում  ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ժամկետային զինծառայող, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ԲԿ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ տուժածների վիճակը գնահատվում է բավարար: Նրանք այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Նկարը՝ shamshyan.com-ից:

 




Լրահոս