Եվրամիությունն անվստահությո՞ւն ունի Հայաստանի հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրավիրած ասուլիսում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Եվրոպական հարեւանության ոչ մի երկրում Եվրամիությունն այնքան ռեսուրս չի ներդրել՝ լավ ընտրությունների նախապատրաստությանն աջակցելու համար, որքան Հայաստանում: Ինչի՞ արդյունք է սա. Հայաստանի հանդեպ ունեցած անվստահությա՞ն, թե արդար ընտրություններ անցկացնելու հարցում մեր կարողության:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհհանես Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հարցի առնչությամբ նշեց.«Եթե իշխանությունները կամք եւ վճռականություն են ցուցաբերում, ընտրություններն անցնում են ազատ, անկախ եւ վճռական, նորմերին համապատասխան, դրա համար մեծ ռեսուրսներ պետք չէ, դրա համար պետք է ընտրակաշառքների եւ ընտրախախտումների դեմն առնեն: Մենք այսօր անում ենք այն, ինչ կարելի է անել առանց մեծ ռեսուրսներ ներդնելու»,-նշեց Մարգարյանը՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում նվազել է ընտրողների թվաքանակը եւ փոխանակ քիչ գումարներ ծախսեն, ավելի են շատացնում:




Լրահոս