Էրդողանի խորհրդականը պատմել է Թուրքիայի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունն այժմ մասշտաբային կերպարանափոխություն է վերապրում, և պետք չէ բացառել, որ ապագայում Անկարան կարող է համագործակցել Եվրասիական միության հետ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Էլնուր Չևիկը:

«Եվրամիությունում այսօր կերպարանափոխում է տեղի ունենում, սակայն կարո՞ղ է այդ իրավիճակում Եվրասիական միությունը որևէ լուրջ ուժ ներկայացնել, ես չգիտեմ…այժմ աշխարհակարգը փոխվում է արմատապես…դեռևս կարևոր է պահպանել Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցությունը, այդ երկխոսությունը, որն ապագայում կարող է մեզ տանել դեպի Եվրասիական միություն»,-ասել է Էլնուր Չևիկը:




Լրահոս