Սամվել Սանամյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո կադրային փոփոխություններ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո այդ վարչության ստորաբաժանումներում կադրային փոփոխություններ են եղել։ Մենք տեղեկացանք, որ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետ է նշանակվել Արմեն Արթուրի Ալեքսանյանը՝ գնդապետ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի որդին։

Նա տարիներ ի վեր աշխատում էր նույն բաժնում, բայց բաժնի պետ նշանակվեց այն բանից հետո, երբ հայրն ակտիվ գործունեություն ծավալեց՝ սատարելով նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին, թեեւ նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» համամասնական ցուցակում ընդգրկված չէ։ Ի դեպ, շաբաթ օրը դաշինքի համաժողովին մասնակցում էր նաեւ Ամարասի Արթուրը՝ նա նստած էր Սեյրան Օհանյանի կողքին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս