Հարց քաղաքացիներից` 1-ին կարգի հաշմանդամը կարող է խնամակալ ունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ, կինս՝ 3-րդ կարգի: Խնդրում եմ ասեք՝ ես որպես 1-ին կարգի հաշմանդամ, կարո՞ղ եմ ունենալ խնամակալ: Եթե ոչ, խնդրում եմ պատասխանել՝ ինչո՞ւ: Եթե այո, ապա ո՞ւմ կարող եմ դիմել:

Վարդան Հակոբյան (1-ին կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Հակոբյանին Լենինյան շրջանի ընդհանուր ԲԱՓ (բժշկա-աշխատանքային փորձաքննական) հանձնաժողովը 14.05.1971թ. փորձաքննության արդյունքում սահմանել է հաշմանդամության առաջին խումբ, «մանկուց» պատճառական կապով, անժամկետ՝ «Պոլիոմիելիտի կայուն մնացորդային երեւույթներ զույգ ստորին վերջույթների պարապլեգիայով, վերջույթների խիստ արտահայտված ատրոֆիայով եւ դեստրուկցիայով, քայլքի ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով» ախտորոշմամբ: Վ. Հակոբյանը 06.08.2014 թվականին բժկասոցիալական վերափորձաքննության ենթարկվելու նպատակով (ՎԱԾ ստանալու նպատակով) դիմել է Երեւանի թիվ 3 ԲՍՓ հանձնաժողով: Հանձնաժողովը 07.08.2014 թվականին վերափորձաքննության արդյունքում Վ. Հակոբյանին տրամադրել է ՎԱԾ՝ հաշմանդամի սալյակ տրամադրելու եզրակացությամբ:

Խնամակալության հարցով քաղաքացին կարող է դիմել իր համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամ երեխային կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է խնամակալ ճանաչված անձի ապահովագրական ստաժում, եթե նա ունի խնամակալի հաշմանդամության խումբը եւ ժամանակահատվածը հաստատող, ինչպես նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տասը տարուց ոչ ավելի:




Լրահոս