ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու, ի վերջո, չկայացավ Սերժ Սարգսյան-Ժիրայր Սէֆիլյան հանդիպումը, և ինչ էին խոստացել իրականում իշխանությունները «Սասնա ծռերին». մանրամասնում է Ալեք Ենիգոմշյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց և դրա դեմ հասունացող հասարակական-քաղաքական ընդվզումից, նշեց, որ սա գործող վարչակազմի վախի դրսևորումն է: Ըստ մեր զրուցակցի՝ գիտակցելով, որ Արթուր Սարգսյանը վայելում է հասարակական լայն զանգվածների համակրանքը՝ իշխանությունը վախենում է, որ Ա. Սարգսյանը կարող է նոր շարժում ձևավորել:

Ալեք Ենիգոմշյանի հետ խոսեցինք նաև «Սասնա ծռերի» և Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից: ՀԽ անդամը, վերհիշելով կատարվածը, նշեց, որ Սէֆիլյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ինչպես նաև մի շարք այլ խոստումներ, որոնք տրվել էին իշխանության և ԱԱԾ-ի կողմից, չկայացան, քանի որ դա, իր գնահատմամբ, միակ բանն է, որ վարչակազմն ի զորու է անելու՝ չկատարել խոստումները:

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի՝ միջնորդ կողմ հանդիսանալուն, Ա. Ենիգոմշյանը նշեց, որ այդ իրադարձություններից հետո Բալասանյանի վարկանիշը մեծ չափերով նվազել է:

Զրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս