Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի սպորտի և երիտասարդության նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Մասուդ Սոլթանիֆարի հետ:

Նախարար Սոլթանիֆարը, բարձր գնահատելով երկու երկրների միջև պատմական և մշակութային ընդհանրություններն ու առկա բարիդրացիական հարաբերությունները, ընդգծեց իրանական կողմի ցանկությունը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն առավել խորացանելու ուղղությամբ:

Դեսպան Թումանյանը ևս անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններին և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը՝ նշելով մաշակույթի, հումանիտար ոլորտի և, մասնավորապես, սպորտի ու երիտասարդության հարցերի նկատմամբ հետևողական պետական քաղաքականության իրականացման առաջնահերթությունը:

 

Քննարկվեցին սպորտի ոլորտի տարբեր ֆեդերացիաների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ մրցույթների, ուսումնամարզական միջոցառումների կազմակերպման և առաջատար փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը քննարկվեցին նաև սպորտի բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:




Լրահոս