Ի՞նչ կապ ունի խնդիրների մեջ հայտնված ընկերությունը Սուրիկ Խաչատրյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սագամար» ՓԲԸ-ն, որի գործունեությունը կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2015 թվականի մարտի 18-ին ընկերության անունով հորատող մեքենա է արտահանվել այլ երկիր, սակայն ժամկետը լրանալուց հետո ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը չի կատարել անհրաժեշտ վերաձեւակերպումը: Այդ թերացման հետեւանքով պետական եկամուտների կոմիտեն «Սագամար» ՓԲԸ-ին տուգանել է շուրջ 10 միլիոն դրամի չափով: Նշենք, որ 2016 թվականին «Սագամար» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:

Իսկ ընկերության տնօրինությունն էլ որպես աշխատավարձերի ուշացման պատճառ նշել էր այն փաստը, որ ՓԲԸ հաշիվները 2015թ.-ի ամռանը հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերված 950 մլն դրամի հոնորարի պարտքի պատճառով ֆինանսների նախարարության կողմից կալանքի տակ են: Այնպես որ, Սուրիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը գտնվում է շատ վատ վիճակում:

Այս հարցի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք նաև նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանց, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այդ ընկերության հետ որևէ առնչություն չունի:

Հավելենք, որ վերոնշյալի կապակցությամբ պարզաբանմամբ է հանդես եկել նաև «Սագամար» ՓԲԸ-ն: Մասնավորապես, պարզաբանման մեջ նույնպես ասվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ կապ չունի «Սագամար» ՓԲԸ-ի հետ: Ընկերությունն օրենքով սահմանված կարգով չի ծանուցվել 10 մլն. դրամով տուգանվելու մասին: Ընկերությունը հայտնում է նաև, որ այդ որոշումը բողոքարկվելու է:




Լրահոս