Էթնա հրաբուխը կրկին ժայթքել է. տասը անձ վնասվածքներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիցիլիայում Էթնա հրաբուխի ժայթքման հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է Interfax-­ը, այս մասին տեղեկացնում է իտալական La Repubblica թերթը: Թերթի տվյալներով` մի խումբ զբոսաշրջիկներ մոտեցել են հրաբուխի խառնարանին, ինչի արդյունքում նրանք այրվածքներ և այլ վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանց վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Վերջին երեք շաբաթների ընթացքում Էթնան ժայթքել է երեք անգամ: Վերջին անգամ հրաբուխը լավան ժայթքել է մինչև 270 մետր բարձրություն:




Լրահոս