ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը անցած տարվա ընթացքում բավականին ճոխ գնում է արել. նա մասնավորապես 250 հազար դոլար արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել: Ի դեպ, Այվազյանը անցած տարվա ընթացքում վերադարձրել է 250 հազար դոլարի չափով փոխառություն, վարկ:
Նրա դրամական միջոցները կազմել են 12.9 մլն դրամ եւ 72 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 688 հազար դրամ: Նրա տիկինը՝ Մարիամ Գինոսյանը, ունի ընդամենը 1 մլն դրամի չափով դրամական միջոց եւ միայն: Տեղեկացնենք, որ Վարդան Այվազյանը նոր ձեւավորվող խորհրդարանում չի լինի. նա ՀՀԿ համամասնական ցուցակի 159-րդ տեղում էր, իսկ ռեյտինգային ընտրակարգով Կոտայքում պարտվել է ՀՀԿ-ի մյուս թեկնածուներին՝ Սամվել Սանամյանին ու Անդրանիկ Հարությունյանին: