Արգամ Աբրահամյանն Արտաշատ քաղաքի բնակչուհուն դատի է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, դիմել է դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մերի Սաֆարյանից բռնագանձվի 1 միլիոն դրամ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ քաղաքացին չի վճարել գույքահարկը, ինչի համար էլ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան, որպեսզի այդ ճանապարհով կարողանա քաղաքացիներից պահանջել գումարը:




Լրահոս