ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում են տալու իրենց ձայնը Նոր Նորքի բնակիչներն ավագանու ընտրություններում. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Առաջադրված քաղաքական ուժերն են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությամբ, ընդդիմադիր «Ելք» դաշինքը` Նիկոլ Փաշինյանի, և նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` Զարուհի Փոստանջյանի թեկնածությամբ:

Երեկ մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Մինչ ընտրությունները  ArmLur.am-ը փորձում է հասկանալ` ում են տալու իրենց ձայնը Երևանի բնակիչները: Այս անգամ հերթը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներինն էր: Այստեղ ի տարբերություն Կենտորն վարչական շրջանի, քաղաքացիները ավելի շատ նշում էին գործող քաղաքապետի անունը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս