Շենգավիթում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ապրիլի 26-ին գումարած նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին:

Որոշման նախագծում նշվել է, որ ազատամարտիկ Լևոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։

Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99 հիմնական դպրոցի բակում:




Լրահոս