ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում

Մայիսի 14-ին տեղի ունեցող ավագանու ընտրությունները կարծես ասոցացվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումների «կարկատանների» հետ: Ակնհայտ է, որ այս իրավիճակը մեծ դժգոհություն է առաջացնում ոչ միայն վարորդների մոտ, այլեւ շարքային քաղաքացիների: Գրեթե ամենուրեք խցանումներ եւ անհարմար իրավիճակներ են:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը գրանցված է կադրերի ռեզերվում, ապա նա քաղաքացիական ծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել: Այսինքն՝ ո՞ր խմբերի համար կարող է նա հավակնել:

Դավիթ Գեւորգյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաղացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու համար սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջները նա բավարարում է: Ի դեպ, ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունը Խորհրդից ստանալու օրը համապատասխան մարմինը համապատասխան տեղեկություն է հրապարակում տեսանելի ցուցանակի վրա եւ ընտրված թեկնածուին տեղեկացնում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար եռօրյա ժամկետում համապատասխան մարմնի աշխատակազմ ներկայանալու անհրաժեշտության մասին:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ ժամկետ է անհրաժեշտ:

Գայանե Միլիտոնյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվությունը տրվում է մինչեւ 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից` պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, նշենք, որ անձն ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:




Լրահոս