Վայոց Ձորի մարզում սիբեխ հավաքելու գնացած գյուղացիները տրակտորով շրջվել են. կա 7 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ապրիլի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ջորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ռինդ գյուղի «Ուլգյուր» կոչվող հանդամասում, Ռինդ գյուղի բնակիչ, 48-ամյա Մարլեն Սիմոնյանը՝ իր վարած 5556 NEWHOLLAND առանց համարանիշի տրակտորով, որին միացված է եղել նաև կցորդ, կողաշրջվել է:

Վթարի հետևանքով կցորդի ուղևորներ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ, 32-ամյա Հերմինե Խաչատրյանը, Ռինդ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Անահիտ Միքայելյանը, 59-ամյա Թամարա Մնացականյանը, 31-ամյա Աննա Հովհաննիսյանը, 41-ամյա Արմեն Կյուրեղյանը, 33-ամյա Վահագն Վարդանյանը, 60-ամյա բնակիչ Լաուրա Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս