Մասիսում արդեն 8-րդ օրը շարունակվում են 69-ամյա տղամարդու որոնման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30-ին, ժամը 09:23-ին որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի Արարատի, Արտաշատի, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

***

Ապրիլի 28-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող ջրատարում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

***

Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23:37-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:




Լրահոս