105 պատգամավոր` մեկ վայրում. վաղը նրանք կստանան մանդատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման խորհրդարանի բոլոր 105 պատգամավորները վաղը կստանան իրենց մանդատները: ArmLur.am-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ վաղը հանդիսավոր արարողություն է տեղի ունենալու, որի ժամանակ էլ կտրամադրվեն բոլոր մանդատները:

Նա ընդգծեց, թե մանդատների տրամադրման վայրի կամ ժամի մասին դեռևս հստակեցումներ չկան, սակայն, ամենայն հավանականությամբ արարողությունը ԿԸՀ-ի շենքում չի լինի:

Հավելենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանի 105 պատգամավորներից 58-ը ՀՀԿ-ից են, 31-ը «Ծառուկյան» դաշինքից, 9-ը «Ելք» դաշինքից, և 7-ը՝ ՀՅԴ-ից:




Լրահոս