06.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 6-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր, պ.գ. թեկնածու Շիրակ Թորոսյանը: ԹԵՄԱ՝ Դիտարկումներ Մայիսի 8-ին ընդառաջ: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առկա իրավիճակը. իրողություններ և հեռանկարներ:

***

Ս.թ. մայիսի 6-ին` ժամը 11:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ասուլիսը` նվիրված նախարարության վերջին վեց ամսվա գործունեության արդյունքների ամփոփմանը:   

Հասցե՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել (010) 511 374, (010) 511 311 հեռախոսահամարներով:

***

ՄԱՅԻՍԻ 6-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.-Ռուբեն Մելիքյանը կամփոփի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր մեկամյա աշխատանքային գործունեության արդյունքները:

***

Մայիսի 6-ին, ժամը 14։00-ին սիրով հրավիրում ենք մշակույթի նախարարություն, որտեղ ( 5-րդ հարկ, գրադարան) նախատեսված ասուլիսին երգահան Արա Գևորգյանը և ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը կներկայացնեն Փողային նվագախմբերի շքերթի ծրագիրը։

Շքերթը մայիսի 7-ին, ժամը 12։00-ին կմեկնարկի Մատենադարանի շենքի առջև։ Մասնակցելու է Երևանի և մարզերի շուրջ 14 փողային նվագախումբ։ Նվագախմբերի երթը կանգ կառնի Ֆրանսիական հրապարակում, ապա յուրաքանչյուր նվագախումբ կուղղվի դեպի մայրաքաղաքի տարբեր հարթակներ և 30-40 րոպե կկատարի տոնական ստեղծագործություններ։

Մայիսյան հաղթանակների եռատոնին նվիրված միջոցառումը կեզրափակվի Հանրապետության հրապարակում, որում բոլոր նվագախմբերը միասին կկատարեն Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը և Բաղդասար Գրիգորյանի «Արարատ» քայլերգը։

***

Մայիսի 6-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  բնապահպան Կարինե Դանիելյանը,  ՀՀ ՄԻՊ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կխոսեն հանրային տնտեսության գործունեության կապիտալիզացիայի, ինչպես նաև դրա ռիսկերի ու դրական կողմերի մասին:

***

Մայիսի 6-ին՝ ժամը 11:30-ին, Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Փառատոնիի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ Տիգրան Մանսուրյանը, Ալինա Փահլևանյանը, Երվանդ Երզնկյանը, Նորայր Դավթյանը, Թովմաս Պողոսյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը, Դավիթ Ղազարյանը, Արա Գևորգյանը, Գևորգ Մանասյանը, գլխավոր մրցանակակիրներ՝ Ջիվան Գասպարյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը, Սվետլանա Նավասարդյանը, Վլադիլեն Բալյանը և այլք:

Փառատոնը կմեկնարկի սափորի ամփոփման արարողությամբ, այնուհետև տեղի կունենա անվանական ծառատունկ՝ Հայաստանի երաժշտական կոլեկտիվների և ականավոր գործիչների կողմից կտնկվի շուրջ քառասուն  կաղնու ծառ:

Հանդիսավոր արարողությունը կեզրափակվի տոնական համերգով:

«Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան:

(Մեկնումը՝ 09:30-ին՝ Շահումյան հրապարակից հարմարավետ միկրոավտոբուսներով:

Վերադարձը՝ 14:30-ին):




Լրահոս