Հարց քաղաքացիներից` խնամակալներին իրավունք ունե՞ն վարժանքների և զորավարժանքների տանելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ հաշմանդամ ծնող՝ հայրս, 1-ին կարգի հաշմանդամ է: Ես համարվում եմ նրա խնամակալը: Խնդրում եմ ասեք՝ խնամակալներին իրավունք ունե՞ն վարժանքների եւ զորավարժանքների տանելու:

Հարություն Գեւորգյան (31 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են հայտարարաված զորակոչի ընթացքում 18 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք չունեցող ՀՀ քաղաքացիները:

Եթե զորակոչիկը հաշվառված է ՀՀ կամ տարածքային որեւէ զինվորական կոմիսարիատում եւ սահմանված ժամկետում չի ներկայանում համապատասխան զինվորական կոմիսարիատ՝ զորակոչային միջոցառումներին մասնակցելու համար, ապա զորակոչի ավարտից հետո նրա վերաբերյալ նյութերը զորակոչից խուսափելու փաստը որակելու եւ պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ուղարկվում են քննչական մարմիններին:

Քրեական գործ հարուցված եւ հետախուզում հայտարարած անձանց նկատմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, որպես խափանման միջոց կիրառվում է կալանավորումը:

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ քրեական վարույթ իրականացնող մարմինները պարտավոր են յոթ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զինապարտների (բացառությամբ պահեստազորում հաշվառված կամ սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետերի համաձայն զինվորական հաշվառումից հանված անձանց) մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները՝ նշված զինապարտների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների եւ կայացրած որոշումների մասին:




Լրահոս