![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/3e9a0408-e4c4-4217-8e4e-4668a05beac9.jpg)
ArmLur.am-ը հայտնել էր, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում:
Նրանք պահանջում են իր պաշտոնում վերականգնել գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, որին նորանշանակ տնօրեն Սամվել Նազարյանը վերջերս հեռացրել է:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Անդրանիկ Մանուկյանը չի վերականգնվելու, իսկ այն մարդիկ, ովքեր հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, կհեռացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան