Տիգրան Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է. ինչ է քննարկում վարորդների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան։

Քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:




Լրահոս