Ես ստիպված կլինեմ շատ բան զոհել` հանուն ММА-ի և ես պատրաստ եմ ամեն ինչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան MMA»-ն ծավալուն հարցազրույց է ունեցել օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանի հետ, ով վերջերս հայտարարել է խառը մենամարտերի աշխարհ տեղափոխվելու մասին:

-Պատմե՛ք` ինչով եք զբաղվում հիմա և ինչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Հիմա ես իմ կնոջ հետ անցկացնում եմ մեղրամիսս և ձգտում եմ միշտ ընտանիքիս հետ լինել: Չէ՞ որ շուտով ես կսկսեմ իմ նախապատրաստական աշխատանքները և միայն դրանով զբաղված կլինեմ: Ինձ պետք է ամբողջովին ընկղմվել  MMA-ի աշխարհ և ես ստիպված կլինեմ շատ բան զոհել` հանուն ММА-ի և ես պատրաստ եմ ամեն ինչի:

Միհրան Հարությունյանը խոսել է նաև իր առաջիկա ծրագրերի, սպասվելիք մենամարտերի մասին` հայտնելով, որ դեռևս չի կարող հայտնել` որտեղ է ներկայանալու և որ կազմակերպության ներքո: Օլիմպիական չեմպիոնը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին փայլուն հաղթանակների և ոսկե մեդալների համար:




Լրահոս