ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ խնդիրներ էր Սերժ Սարգսյանը դրել Լևոն Ալթունյանի առջև, և որքանով են դրանք իրականացվել. պարզաբանում է նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6` նշելով, որ Սերժ Սարգսյանը կամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ո՛չ նախատել են իրեն, ո՛չ էլ պարգեւատրել:

-Պարո՛ն Ալթունյան, երբ Դուք նշանակվեցիք ՀՀ առողջապահության նախարար, Սերժ Սարգսյանը Ձեր առաջ ի՞նչ խնդիր էր դրել:

-Հիմնական եւ ամենաարդիական խնդիրը բնակչության պաշտպանվածությունը եւ գոհունակությունը բարձրացնելն էր տրամադրվող ծառայություններից: Ինչ վերաբերում է խնդրին, որը ավելի մասնագիտական է եւ խորքային, դա առողջ կյանքի տեւողության երկարացումը եւ ընդհանուր կյանքի տեւողության երկարեցումն է:

-Բայց մենք տեղեկություններ ունենք, որ Ձեր առջեւ 3 հիմնական խնդիր է դրվել. անցում առողջապահական էլեկտրոնային համակարգին, պարտադիր բժշկական ապահովագրություն, ուղեգրային բժշկություն:

-Իրականում նախագահն առաջ է քաշել այն խնդիրները եւ այն նպատակները, որոնք ես բարձրաձայնեցի: Հետագա մեր հանդիպումների ժամանակ այս Ձեր թվարկված գործողությունները ներկայացված են եղել որպես գործիքներ՝ նպատակին հասնելու համար: Նույն էլեկտրոնային առողջապահությունը թույլ կտա մեզ, այսպես ասած, ոսկե ստանադարտ ներդնել Հայաստանի առողջապահության ոլորտում, ինչպես գումարի ծախսագրման տեսակետից, այնպես էլ միջին ստանդարտ, բուժման պրոցեսը կազմակերպելու ընթացքում:

-2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակվել եք նախարար: Ի՞նչ եք արել 1 տարում՝ այս 3 պահանջները կատարելու համար: Փաստոցի՝ ոչինչ:

-Ինչպես գիտեք՝ առաջին երկու-երեք ամիսը նորաստեղծ կառավարությունը զբաղված էր նրանով, որ ախտորոշում էր պրոբլեմները: Հետագայում ստեղծվեց մի ծրագիր, որը կյանքի է կոչվում պարբերաբար քայլերով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս