Տրոլեյբուսի վթարի հետևանքով վիրավորներից մեկն այսօր դուրս կգրվի, մյուսների վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի վթարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում գտնվող 6 քաղաքացիներից 1-ը՝ երիտասարդ տղա, երեկ երեկոյան դուրս է գրվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին հիվանդանոցից:

Ինչպես հայտնի է՝ ակս հիվանդանոցում 6 հոգի էր բուժում ստանում, նրանցից 4-ը գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկն էլ հետազոտվում է այս պահին եւ հնարավոր է հենց այսօր էլ դուրս գրվի:

Հիշեցնենք, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում երեկ տրոլեյբուս էր վթարի էր ենթարկվել, որի հետևանքով վիրավորներ կային:




Լրահոս