ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպիտակագլուխ անգղների որսը էկոլոգիական տգիտության ու անդաստիարակության արդյունք է. Իվետա Տոնոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր հարց ուղղեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` կապված երեկ համացանցում հայտնված լուսանկարի հետ, որտեղ 3 տղամարդ ապօրինի որսացել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ սպիտակագլուխ անգղեր:

«Սա էկոլոգիական անգրագիտության, անդաստիարակության մասին է խոսում: Ուզում եմ իմանալ՝ նմանատիպ դեպքերի ժամանակ օրենքով ի՞նչ պատժամիջոցներ են սահմանվում, և ի՞նչ ընթացքում է այս գործը»,- հարցրեց Իվետա Տոնոյանը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին. «Նյութերը նախապատրաստման փուլում են, կհարուցվի քրեական գործ: Մենք ոչ միայն պետք է դատարապարտենք այս իրողությունը, այլեւ օրենսդրական լուրջ վերանայումներ պետք է անենք»:

Նա նշեց, որ մտածում են այս տարի վերահրատարակել Կարմիր գիրքը:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս