Հրդեհ Վարդաշենում. հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 55 տանը հրդեհ է, ներսում մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ին, հրդեհ է բռնկվել նշված տան 2-րդ հարկի ննջասենյակում, որտեղ հայտնաբերվել է 1950 թ. ծնված Հակոբ Քյութներյանի դիակը:

Հրդեհը մարվել է ժամը 22.30-ին:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և այրվածքներ չեն հայտնաբերվել:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:




Լրահոս