Մեզ մոտ չեն խաղում նրանք, ովքեր մյուսներից լավ են մարզվում. Ռեալի ֆուտբոլիստները` Զիդանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զրուցել է ֆուտբոլիստների հետ: Ֆրանսիացի մասնագետը խաղացողների հետ խոսել է մոտ 45 րոպե,- հաղորդում է AS-ը:

Զրույցի ընթացքում Զիդանը փորձել է հասցնել ֆուտբոլիստներին, որ նա սպասում է նրանց արձագանքին վերջին անհաջողությունների հարցով: Ընդհանուր առմամբ նրանք դրական են արձագանքել ֆրանսիացու խոսքերին:

Սակայն որոշ երիտասարդ ֆուտբոլիստներ նրան ասել են հետևյալը. «Մեզ մոտ չեն խաղում նրանք, ովքեր մյուսներից լավ են մարզվում»:




Լրահոս