ՀՀ դեսպանը հաղթեց ընդդեմ Հայաստանի գործը եվրադատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցը՝ հրապարակելով հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ 2000 եվրո որպես բարոյական փոխհատուցում եւ 500 եվրո դատական ծախսերի համար Հայաստանի կառավարությունը կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին։ Դատարանը գտել է, որ խախտվել են Ազատության եւ անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները(Հոդված 5 § 3 )։

Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։ Նա հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը։

Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Նա կալանքի տակ է մնացել մինչեւ սեպտեմբեր։

Հետաքրիքր է մեկ փաստ, արդյոք Ալեքսանդր Արզումանյանը կվերցնի այդ գումարը, թե դեսպանին այլևս դրանք անհրաժեշտ չեն:




Լրահոս