«Արսենալ»-ը չափազանց արժեքավոր ֆուտբոլիստ է ձեռք բերել. միջազգային մամուլի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ «Արսենալ» -«Էվերթոն» հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել երեք գոլային փոխանցումով: Միջազգային ԶԼՄ-ների արձագանքը:

«Goal.com»-ը գրում է. «Օբամեյանգն ու Մխիթարյանը` փրկություն: Դինամիկ դուետը կարող է փրկել մրցաշրջանն «Արսենալի» համար»:

«Բացառիկ և տաղանդավոր խաղացող, որը գնդակի հետ շփվելու բարձր մակարդակ ունի: «Արսենալը» չափազանց արժեքավոր խաղացողի է ձեռք բերել»,- գրում է «Mirror»-ը::

«The Telegraph»-ը գրում է. Օբամեյանգն ու Մխիթարյանը դարձել են «Էմիրեյթսի» երկրպագուների նոր հերոսները:

«Football.London»-ը գրում է.  «Օբամեյանգը իր գոլի շնորհիվ կարող է հայտնվել վերնագրերում, բայց Մխիթարյանն էր շոուի աստղը, երբ հարցը վերաբերում է նորեկներին:  Փայլուն է»:

 




Լրահոս