Կարեն Կարապետյանն իր խորհրդականի հիմնադրամին 41 մլն դրամ կհատկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական բյուջեից միջոցներ չի խնայում` իր խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի գլխավորած «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին հատկացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը պատրաստվում է այս հիմնադրամին 41 մլն 776 հազար դրամ հատկացնել, եւ որ հիմնադրամի կողմից նշված գումարով մինչեւ 2018 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել 19 ծրագիր:

Տեղեկացնենք, որ սա այն հիմնադրամն է, որի երիտասարդները պետական բյուջեի հաշվին փորձում են իրենց էլիտար հաճույքները բավարարել` ճոխ գնումներ իրականացնելով:




Լրահոս