Առողջապահության նախարարության հերթական տհաճ անակնկալը. Սերժ Սարգսյանը հրահանգել է դադարեցնել գործընթացը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությանը նոր, տհաճ անակնկալ է մատուցվել: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն անցած տարում հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսվում էր սոցշահառուներին (պետական, քաղաքացիական, համայնքային ծառայողներին) դեպի ապահովագրական ընկերություններ ուղղորդելու գործընթացից հետո հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձանց եւս պարտադրել հիվանդանոցներին դիմելիս օգտվել ապահովագրական ընկերություններից: Այն նախատեսված է սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը առողջապահության նախարարությանը հրահանգել է ապրիլի 1-ից դադարեցնել այդ գործընթացը կամ չկիրառել նախատեսված պլաններով:

Նա այդ հրահանգը պատճառաբանել է այն իրողությամբ, որ նախ սոցիալական փաթեթից օգտվող շահառուների բուժման համար հիվանդանոցները չեն ստանում այնքան գումար, որքան ծախսել են»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս