Որոնք են աշխարհի ամենաերջանիկ երկրները. լավագույնների թվում Հայաստանը որևէ տեղ չի զբաղեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագետները ներկայացրել են երջանկության մասին միջազգային հաշվետվություն: Զեկույցում մասնագետները 156 երկրի գնահատել են մի քանի ֆակտորներով՝ կյանքի երկարատևությամբ, սոցիալական վիճակով, կոռուպցիայով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է: Երկրորդ հորիզոնականում Նորվեգիան է: Ընդգծվում է, որ Ֆինլանդիայում ապրում է 300 հազար ներգաղթյալ: Հիմնականում գալիս են եվրոպական երկրներից, սակայն կան նաև Աֆղանստանից, Չինաստանից, Իրաքից և Սոմալիից:

Լավագույն երկրների ցանկում են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: ԱՄՆ-ն 14-րդ հորիզոնականում է:




Լրահոս