Սիմեոնեն փոխարինող է գտել Գրիզմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է թիմ հրավիրել «Միլանի» ֆուտբոլիստ Սուսոյին, եթե ակումբը լքի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Ինչպես հայտնում է «calciomercato»-ն, մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հենց 24-ամյա խաղացողին է տեսնում որպես Գրիզմանին փոխարինող:

Իսպանացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:Սուսոյի պայմանագրում նշված է նաև նրա հրաժարագինը: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 51 խաղի` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս