Գյումրու ծննդատան խնդիրը հասավ դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու ծննդատունը հայտնվել է փակման եզրին, հիմա այս հարցով քննարկումներ են սկսվել: Բանն այն է, որ Շիրակի մարզպետարանի կողմից աուդիտ է իրականացվել, հայտանբերվել են մի շարք խախտումներ, որոնք ուղարկվել են դատախազություն: Ծննդատունը տարիներ շարունակ պարտքեր է կուտակել, մանավանդ որ հաճախակի տնօրեններ են փոխվել այնտեղ: Երբ եւ ինչպես ծննդնատունը հայտնվեց պարտքերի մեջ, հայտնի չէ: Ով էլ ստանձնեց տնօրենի պաշտոնը, մեղքն, այսպես ասած, նախկին տնօրենի վրա բարդեց: Խնդրի շուրջ Ժողովուրդ օրաթերթը զրուցել է նախկին տնօրեն Վարդան Սարգսյանի հետ, ով 2014 թվականից է ղեկավարել կառույցը. «2014 թվականից ես տնօրեն դարձա, ծննդատան պարտքերը 47 միլիոն դրամ էին, աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հաջողվեց մոտ 20 միլոնով իջեցնել պարտքերը: Ծննդատանը շատ անհաշտ մթնոլորտ էր մշտապես, երբ փակման մասին լուրերն էլ սկսեցին շրջանառվել, իրավիճակն ավելի լարվեց: Հիմա պարտքերի կուտակման պատճառը սխալ տնտեսվարումն է»:

Ծննդատան անկման պատճառը ծնունդների թվի խիստ նվազումն էր: Նախկին տնօրենն ասում է` այս պարագայում պետությունն էլ իր մեղքի բաժինն ունի. հենց Գյումրիում երկրորդ ծննդատունը բացվեց Ավստրիական հիվանդանոցում, Գյումրու ծննդնատան վիճակը սկսեց վատանալ, այնուհետ խնդիրները խորացան:Ծննդատանը աուդիտը սկսվեց իրականացվել ամենեւին վերջրերս, երբ տնօրենի պաշտոնի համար կայացված մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել Արմինե Էլբակյանը: Ըստ շրջանառվող լուրերի` հենց վերջինս էլ հրավիրել էր աուդիտը: Նշանակումից անմիջապես հետո ծննդատան անձնակազմը ոտքի ելավ ու պահանջեց նոր տնօերնի հրաժարականը, վերջիններս մեկնաբանում էին, որ Արմինե Էլբակյանը հեռու է մանակաբարձ-գինեկելեգիայից եւ չունի իրավունք ղեկավարելու բուժհաստատությունը:

Նրանք պահանջում էին, որ հաստատությունը ղեկավարի Լիանա Աբրահամյանը, ով եւս մասնակցել էր մրցույթին եւ հաղթահարել մրցութային փուլը: Միայն թե Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ` հավանությունը տրվել է Արմինե Էլբակյանին: Պաշտոնավարելուց ընդամենը մեկ շաբաթ անց նորանշանակ տնօրենը հրաժարական տվեց, բայց նրա փոխարեն տնօրերնի աթոռին նստեց ոչ թե Լիանա Աբրահամյանը, այլ մեկ այլ աշխատակից՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը: Վերջինս աուդիտի արդյունքներից որեւէ տեղեկություն չունի: Նա ընդամենը երկու ամիս է ղեկավարում կառույցը.

«Ասում են` ես եմ կանչել աուդիտը, բայց դա այդպես չէ, ես տեղյակ չեմ, ինձանից առաջ է եղել: Ես գործ չունեմ ու տեղյակ էլ չեմ: Գիտեմ, որ տեսախցիկներ են գնել, դրել, փաստաթղթային խնդիրներ են եղել, մանրամասն չեմ կարող ասել»:

Այժմ ծննդատան հարցով իրավապահ մարմիններն են զբաղվում: Բայց դեռ առկախ է տնօրենի խնդիրը: Տնօրենների փոփոխությունները, ոչ անձնակազմի սրտով որոշումների կայացումը ավելի է լարում իրավիճակը: Դրան էլ գումարվում է չվճարված աշխատավարձերն ու կուտակած պարտքերը, եւ իրավիճակն ավելի է սրվում: Այժմ ամբողջ անձնակազմը սպասում է, թե ինչ բացահայտումներ կլինեն:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս