ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանտի պետը սպառնացել է` եթե չկատարես, ապա այս ամենը երկար կշարունակվի. Գեւորգ Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը: ArmLur.am-ի հետ զրույցում հարցին` եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակվեր, ազատման հույս ուներ, ակտիվիստը նշել է. «Կարծում եմ` ոչ, որովհետեւ հենց Սերժ Սարգսյանն էր մեզ բանտերում պահում` վախենալով մեզնից»:

Բանտում Սաֆարյանի նկատմամբ բազմիցս ճնշումներ են եղել: «Եղավ նաեւ սպառնալիք բանտի պետի կողմից, ով ինձնից պահանջեց, որ ես հրաժարվեմ քաղաքականությամբ զբաղվելուց եւ խնդրեց, որ ես դա գրավոր կատարեմ: Երբ ես ասացի, որ չեմ պատրաստվում ոչ գրավոր, ոչ բանավոր հրաժարվել քաղաքականությունից, նա ինձ ասաց` այդ պարագայում այս ամենը դեռ շատ երկար կշարունակվի»,-նշեց ակտիվիստը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս