Ինչ պայմաններ կնախատեսվեն վարկերի համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին` նշեց, որ զինվորականներին անտոկոս վարկ է տրամադրվելու: Բացի այդ, կշարունակվի եւ նոր թափ կստանա «Բնակարաններ` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը եւ կմեկնարկի «Բնակարաններ զինծառայողներին» ծրագիրը: «Բայց նորությունն այն է, որ կունենանք վարկի ցածր տոկոս, 7-7,5 տոկոսանոց հիպոթեքային վարկեր, իսկ զինվորականներինը կլինի անտոկոս: Կանխավճարը զինվորականների դեպքում նախատեսվում է կրճատել մինչեւ 10 տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների դեպքում` այն 30 տոկոսից կիջնի մինչեւ 20 տոկոս»,-նախնական տվյալներն էր ներկայացրել Ն. Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ այս թեմայով վարչապետը նաեւ խորհրդակցություն է անցկացրել: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վարչապետին ներկայացրել է, թե ինչ պայմաններ են նախատեսվում վերոնշյալ վարկերի համար: Այսպիսով, հստակեցվել է` երիտասարդ ընտանիքների համար բնակարանի ձեռքբերման տոկոսադրույքը կնվազեցվի` հասնելով 7-7,5 տոկոսի: Բնակարանի ձեռքբերման կանխավճարը կկազմի 20 տոկոս, վարկի մարման ժամկետը` 30 տարի: Իսկ զինծառայողների պարագայում կանխավճարի նախատեսվող 10 տոկոսը սուբսիդավորելու է Պաշտպանության նախարարությունը: Իսկ ահա վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից:




Լրահոս