Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքով քրեական գործն ուղարկվեց ՀՔԾ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու դեպքի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Հիշեցնենք` ապրիլի 16-ին` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, արդյունքում բեկորային վնասվածքներ ստացան մի շարք անձինք, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, նաեւ ոստիկանության 6 աշխատակից: Այս գործով նշանակվել էին մի շարք փորձաքննություններ:

Նռնակի կիրառման միջադեպից անցել է 2 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին կանչել են հարցաքնության, սակայն հստակ պատասխան չտրվեց: ՀՔԾ-ն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ լուրը` ասելով, որ տեղեկատվություն կտրամադրի այն ծավալով, որքանով այն չի վնասի նախաքննությանը: Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս գործով դեռեւս մեղադրյալներ չկան:




Լրահոս