Ռոբերտ Քոչարյանը սլաքներն ուղղեց Թորոսյանի՞ կողմը. մեկնաբանում է ԱԺ նախկին նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին` մինչեւ կալանավորումը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշել էր, թե 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելուց առաջ խորհրդակցել է ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը: 2008 թվականին ԱԺ նախագահը Տիգրան Թորոսյանն էր, վարչապետը՝ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Տիգրան Թորոսյանին:

«Դա սահմանադրական նորմ է, վերջ»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Քոչարյանը սլաքները նաեւ իր կողմ է ուղղել, Թորոսյանն ասաց. «Դա սխալ տպավորություն է: Ոմանք դա փորձում են շահարկել, ոմանք էլ սխալ տպավորություն են ստացել: Եվ նման բան ընդհանրապես անհնար է»:




Լրահոս